Армянская Апостольская Церковь в Москве / Մ

Официальная страница Храмового Комплекса Армянской Апостольской Церкви в Москве. 17 сентября 2013 года состоится освящение здания Кафедрального собора, расположенное на территории Храмового комплекса Российской и Ново-Нахичеванской Епархии Армянской Апостольской Церкви. Здание Собора является самым большим сооружением Армянской Апостольской церкви вне территории Армении. Площадь комплекса составляет 25 тыс. кв.м.
На данный момент Храмовый комплекс включает в себя Кафедральный собор, Резиденцию главы Армянской Апостольской церкви в России, часовню Сурб Хач (Святого Креста), учебно-просветительский комплекс, гостевой дом, трапезную, фонтан и подземную парковку на 200 машиномест. Под церковью будет находиться музей-сокровищница Армянской Апостольской церкви, где будут храниться церковные святыни.
Храмовый комплекс Российской Епархии ААЦ построен исключительно на пожертвования благотворителей.

Operating as usual

04/09/2021

Ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե հավատ ունենաք և չերկմտեք, ոչ միայն կանեք այդ թզենու պատահածը, այլ թեկուզ և լեռանն ասեք` ելի´ր ու ծովն ընկիր, այն կկատարվի (Մատթ. 21:21)

Հաճախ ենք արձանագրում, որ մեր կյանքում ոչինչ տեղից չի շարժվում: Թվում է, թե հավատում ենք ու մտածում, որ եթե հավատքով խնդրենք, մեր լեռնացած խնդիրները կվերանան: Ինչո՞ւ հավատքը չի գործում. հավատքը միայն այն չէ, որ ընդունենք Աստծո գոյությունը, այն պետք է հիմնված լինի Աստծո Խոսքի վրա: Քրիստոսի ժամանակ «Լեռներ շարժող» ասում էին այն վարդապետներին, ովքեր կարողանում էին մեկնել Ս. Գրքի ամենաբարդ հատվածները։ Ուստի Աստծո խոսքը ճանաչելն ու հասկանալը կօգնի մեր կյանքում ինչ որ բան տեղից շարժել:

Տեր Եսայի քահանա Արթենյան

Խաղաղություն եմ թողնում ձեզ, իմ խաղաղությունն եմ տալիս ձեզ. ձեզ չեմ տալիս այնպես, ինչպես այս աշխարհն է տալիս. ձեր սրտերը թող չխռովվեն, և չվախենաք:

ՀՈՎՀԱՆՆԵՍ 14:27

03/09/2021

Մոսկվայում այսօր անդադար անձրևեց։

Photos from Армянская Апостольская Церковь в Москве / Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցի's post 03/09/2021

Կատարվեց Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի
հուղարկավորության արարողությունը
_______
Սեպտեմբերի 2-ին Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Մայր Աթոռի Եկեղեցական հայեցակարգային բաժնի տնօրեն Գերաշնորհ Տ. Վազգեն եպիսկոպոս Միրզախանյանի, կատարվեց օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանված Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանի հոգեհանգստյան արարողությունը:

Սեպտեմբերի 3-ին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբանական գերեզմանատանը տեղի ունեցավ ննջեցյալ Հայր Սուրբի հուղարկավորության արարողությունը:

Այս վշտալի առիթով, Սուրբ Գայանե վանքում, նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի, մատուցվեց Սուրբ Պատարագ ձեռամբ Տավուշի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Բագրատ եպիսկոպոս Գալստանյանի։

Սրբազան արարողության ընթացքում Ամենայն Հայոց Հայրապետի գլխավորությամբ եկեղեցականաց դասը, բարձրանալով Սուրբ Խորան, իր վերջին հրաժեշտի խոնարհումը բերեց հանգուցյալ Հայր Մաղաքիային։

Սուրբ Պատարագի ավարտից հետո, նախագահությամբ Գուգարաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ. Հովնան եպիսկոպոս Հակոբյանի, կատարվեց ննջեցյալ Հայր Սուրբի թաղման կարգը: Հոգեշնորհ Տ. Մաղաքիա վարդապետ Ամիրյանի աճյունն ամփոփվեց Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբանական գերեզմանատանը:

02/09/2021

Հայր Գթության և Աստված մխիթարության, գիշերվա մոտենալու պահին Քեզ ենք խնդրում:
Մխիթարիր մեզ տրտմության մեղքից և շնորհիր մեզ արդար գործերի ուրախություն` Սուրբ Աստվածածնի և բոլոր Սրբերի բարեխոսությամբ:

«Մեզ մոտ երեխան գիտի, որ իրեն կարևորում են, լսում և հասկանում»
Կարինե Սերոբյան, վարժարանի փոխտնօրեն

Մոսկվայի հայկական եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում մեկնարկեց 2021-2022 թթ․ ուսումնական տարին։ Վարժարանի փոխտնօրեն Կարինե Սերոբյանը շնորհավորեց աշակերտներին Գիտելիքի և դպրության օրվա առիթով, մաղթեց ձեռքբերումներ և նորանոր հաջողություններ։ Կ․ Սերոբյանը կարևորեց դպրոցականներին հավուր պատշաճի կրթություն տալու հանգամանքը և վստահեցրեց, որ այդ ուղղությամբ հնարավոր ամեն ջանք գործադրվում է։ «Մեր խնդիրը միայն կրթելը չէ, այլ ազգասեր, բարոյական բարձր հատկանիշներով օժտված, բարեկիրթ քաղաքացիներ դաստիարակելն է»,- իր խոսքում նշեց վարժարանի փոխտնօրենը։
Դպրոցականների մուտքը տոնական և հիշարժան դարձնելու համար ուսուցիչները պատրաստել էին նվերներ։ Հանդիսության ավարտին առաջին դասարանցիները ծնողների հետ փոխտնօրենի ուղեկցությամբ շրջեցին դասասենյակներում, ծանոթացան վարժարանի պայմաններին և զրուցեցին ուսուցիչների հետ։
Վարժարանը, որտեղ ուսուցումը կազմակերպվում է ՌԴ պետական կրթական չափորոշիչներին համապատասխան, նախատեսված է 200 աշակերտի համար։
3-ամյա գործունեության ընթացքում սաների թիվը ավելանում է։ Վարժարանում
գործում են նախադպրոցական, առաջին, երկրորդ և երրորդ դասարաններ։ Կրթարանը նախատեսված է նաև ավագ դպրոցի աշակերտների համար: Փոքրաթիվ աշակետների հետ աշխատանքը թույլ է տալիս մանկավարժին դասն անհատական պարապմունքի վերածել, նույնիսկ այն դեպքում, երբ երեխաները համավարկով պայմանավորված չեն կարողացել վարժարան հաճախել։
«Մեր առավելությունն այն է, որ յուրաքանչյուր երեխայի հատկացնում ենք բավական ժամանակ, որպեսզի նա զգա, որ իրեն կարևորում են, լսում և հասկանում,-մեզ հետ զրույցում նշեց փոխտնօրեն Կարինե Սերոբյանը,-ուսուցչի հանդեպ այս վստահությունը ծնում է հարգանք և պատասխանատվություն ուսման նկատմամբ»։

Photos from Армянская Апостольская Церковь в Москве / Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցի's post 02/09/2021

Ծանոթացեք։
Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանի առաջին դասարանցիներն են։
Մաղթում ենք արգասավոր ուսումնական տարի և Սուրբ Գիրքի պատգամով՝ ասում․ «Մի՛ թող իմաստությունը, և նա կպաշտպանի քեզ, սիրիր այն, և նա կպահպանի քեզ»
(Առակաց Դ 6)։

Photos from Армянская Апостольская Церковь в Москве / Մոսկվայի Հայ Առաքելական Եկեղեցի's post 01/09/2021

Սեպտեմբերի 1-ը՝ Մոսկվայի հայկական եկեղեցու Սուրբ Գրիգոր Նարեկացու անվան վարժարանում։

01/09/2021

Ն.Ս.Օ.Տ.Տ. ԳԱՐԵԳԻՆ ԵՐԿՐՈՐԴ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ
ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ԳԻՏԵԼԻՔԻ, ԳՐԻ ԵՎ ԴՊՐՈՒԹՅԱՆ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Գիտելիքի, գրի և դպրության օրվա առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ենք բերում կրթական գործի կազմակերպիչներին, մանկավարժներին, աշակերտ և ուսանող Մեր զավակներին։

Սիրելիներ, նոր ուսումնական տարեշրջանը բերում է ապագայի նոր հույսեր ու ծրագրեր և հավատ, որ այսօր սերմանված գիտելիքներն ու արժեքները վաղը պիտի արգասավորվեն որպես բարի արդյունքներ։ Այս տեսլականով են վերստին բացվում մեր կրթական հաստատությունների դռները։

Մեր ժողովուրդն իր պատմության ամենադժնդակ ժամանակներում անգամ բարձր է դասել ուսումն ու կրթությունը, որոնք առավել կարևորվում են գիտական ձեռքբերումների մեր դարում: Այսօր, երբ մեր երկիրը կանգնած է մեծ մարտահրավերների առջև, մեր ժողովուրդը տագնապալի օրեր է ապրում, կրթության արժեքն իմացող մեր նախնյաց ոգով ու դժվարությունները հաղթահարելու նախանձախնդրությամբ ամեն ջանք պիտի ներդրվի ուսումնական գործընթացը լավագույնս իրականացնելու համար, որպեսզի ազգիս յուրաքանչյուր զավակ իր գիտելիքներով, հայրենասեր ոգով ու ձգտումներով դառնա ուժն ու զորությունը մեր հայրենիքի և մեր ապահով գալիքի կերտման։

Աստծո առատ շնորհներն ենք հայցում այսօր կրթօջախներ մուտք գործող մեր սիրեցյալ զավակներիդ, մաղթում մտքի ու հոգու կորով, անդուլ ջանասիրություն։ Գիտցեք, որ ուսման մեջ ձեր ձեռքբերումները հաղթանակներ են, որոնք պիտի ծառայեցնեք ձեր անձնական կյանքի, ձեր ընտանիքների և մեր երկրի ու ժողովրդի առաջընթացին։ Սուրբ Գիրքը պատգամում է. «Մի՛ թող իմաստությունը, և նա կպաշտպանի քեզ, սիրիր այն, և նա կպահպանի քեզ» (Առակաց Դ 6)։

Բարձրյալի զորակցությունն ենք հայցում մանկավարժներին և կրթության գործի կազմակերպիչներին, մաղթում արգասավոր ուսումնական տարի։ Թող Աստված օրհնի մեր հայրենիքը, մեր ժողովրդի կյանքը և կրթության մշակների շնորհընկալ առաքելությունը՝ ի պայծառություն և ի փառս ազգիս։

31/08/2021

ՄԱՀԱԶԴ
Ի Տեր ննջեց Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը

Ցավով տեղեկացնում ենք, որ օգոստոսի 31-ին կորոնավիրուսի հետևանքով վախճանվել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի երիտասարդ միաբան, Հայորդյաց տների հոգևոր տեսուչ Հոգեշնորհ Տ․ Մաղաքիա վարդապետ Ամիրյանը։

Ն.Ս.Օ.Տ.Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը և Մայր Աթոռի ողջ միաբանությունը խորապես սգում են հոգելույս Հայր Մաղաքիայի անժամանակ մահը և աղոթում նրա հոգու հանգստության համար։

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի:

Сегодня день тезоименитства главы Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ архиепископа Езраса Нерсисяна.

Священнослужители и благочестивые прихожане епархии поздравляют любимого владыку с днем тезоименитства и желают долгих лет жизни, крепости сил и радости духовной, благословенных успехов во всех начинаниях и всеукрепляющей помощи Божией в несении высокого первосвятительского служения на благо Церкви Христовой!
https://armenianchurch.ru/news/612e2b6d1eb4ea00114ccebb

ԽՈՍԵԻ ՍԱՆԴԱԼՆԵՐԸ

Շատ տարիներ առաջ, անհիշելի ժամանակներում Բրազիլիայի հյուսիսի գյուղերից մեկում ապրում էր յոթնամյա մի տղա Խոսե անունով: Դեռ շատ փոքր հասակում նա կորցրել էր ծնողներին և խնամակալվել ժլատ մորաքրոջ մոտ, որը, շատ փող ունենալով, համարյա ոչինչ չէր ծախսում իր զարմիկի համար:
Խոսեն, որ երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է և դրա համար ընդհանրապես չէր անհանգստանում:
Նրանք ապրում էին բավական հարուստ միջավայրում, բայց մորաքույրը տեղական դպրոցի գլխավոր ուսուցչին համոզեց, որ զարմիկի ուսուցման համար գնի միայն մեկ տասներորդ մասը վերցնի՝ սպառնալով բողոքել պրեֆեկտին, եթե նա չընդունի իր առաջարկը: Գլխավոր ուսուցիչը, համաձայնելուց բացի, այլ ընտրություն չուներ, բայցևայնպես հրահանգեց ուսուցիչներին առիթը բաց չթողնել` վիրավորելու Խոսեին այն հույսով, որ նա իրեն վատ կպահի և տեղիք կտա դպրոցից վտարվելուն:
Խոսեն, որ երբևէ չէր իմացել սիրո նշանակությունը, կարծում էր, թե դա կյանքի սովորական ձև է:
Մոտեցավ ճրագալույցը: Գյուղի հոգևորականն արձակուրդում էր: Աշակերտները պետք է հավաքվեին եկեղեցում` գյուղից քիչ հեռու: Աղջիկներն ու տղաները քայլում էին և, հաշվի չառնելով, որ Հիսուս Քրիստոսի ծննդյան օրն է, խոսում այն մասին, թե ինչ են գտնելու իրենց կոշիկների մոտ հաջորդ օրը. նոր հագուստ, թանկարժեք խաղալիքներ, քաղցրավենիք, կամ հեծանիվ:

Դա առանձնահատուկ օր էր, այդ իսկ պատճառով աշակերտները լավ էին հագնված, բացի Խոսեից, որը հագել էր ամենօրյա պատառոտված իր սովորական հագուստը և այն նույն` մի քանի համար փոքր ճղճղված սանդալները, որոնք չորս տարեկանում նվիրել էր մորաքույրը՝ ասելով, որ կստանա նոր զույգ, երբ դառնա տասը տարեկան: Երեխաներից ոմանք նրան հարցնում էին, թե ինչու է այդքան աղքատ և ասում, որ ամաչում են այդպիսի շորեր ու կոշիկներ հագնող ընկեր ունենալուց:
Քանի որ Խոսեն երբեք չէր իմացել սիրո նշանակությունը, նրան ընդհանրապես չէին անհանգստացնում նրանց հարցերն ու մեկնաբանությունները:
Ինչևէ, երբ երեխաները մտան եկեղեցի, և Խոսեն, լսելով երգեհոնի ձայնը, տեսնելով վառ լույսերը, տոնական հագուստով միաբանությանը, մեկտեղ հավաքված ընտանիքներ, ծնողներ`փաթաթված իրենց երեխաներին, զգաց, որ ամենաաղքատն է նրանցից: Հավաքույթից հետո, մյուսների պես տուն գնալու փոխարեն, նա նստեց եկեղեցու աստիճանին և լաց եղավ: Եվ քանի որ երբեք չէր զգացել քնքշանք, այդ պահին միայն հասկացավ, որ միայնակ է ու անօգնական` լքված բոլորի կողմից:
Միայն հետո Խոսեն նկատեց իր մոտ նստած փոքրիկ տղային` հավանաբար իր նման ոտաբոբիկ ու աղքատ: Առաջ երբեք չէր տեսել այդ տղային և կարծեց, որ նա պետք է երկար քայլեր` այդտեղ հասնելու համար: Մտածեց. նրա ոտքերը երևի սառած են: «Նրան կտամ իմ սանդալներից մեկը` գոնե ինչ-որ չափով կմեղմացնի ցավը»:
Թեև Խոսեն երբեք չէր տեսել քնքշանք, գիտեր տառապանքի գինը և չէր ուզում, որ ուրիշներն էլ տառապեն: Իր սանդալներից մեկը տալով տղային` մյուսով վերադարձավ տուն: Սկզբում մեկ ոտքի վրա էր, հետո` մյուսի, այնպես որ ոտնատակերը շատ չմաշի քարքարոտ ճանապարհին: Տուն հասնելուն պես մորաքույրը նկատեց նրա ոտքի մի սանդալը և ասաց, որ խիստ կպատժվի, եթե մյուս օրը սանդալը չգտնի:
Խոսեն վախով պառկեց քնելու, որովհետև գիտեր, թե ինչպիսին են մորաքրոջ պատիժները: Ամբողջ գիշեր դողաց վախից, և երբ քունը մոտեցել էր, հյուրասենյակում ձայներ լսեց: Մորաքույրը ներխուժեց հյուրասենյակ, փորձելով իմանալ, ինչ է կատարվում:
Դեռևս քնաթաթախ Խոսեն սենյակի կենտրոնում տեսավ այն սանդալը, որ տվել էր փոքրիկ տղային: Այժմ, սակայն, այն շրջապատված էր տաբեր տեսակի խաղալիքներով, հեծանիվներով ու հագուստով: Իսկ հարևանները գոռում-գոչում էին, հայտարարելով, թե իրենց երեխաները թալանված են, որովհետև արթնանալով, իրենց կոշիկների մոտ ոչինչ չեն գտել:
Այստեղ շնչասպառ ներս մտավ այն եկեղեցու հոգևորականը, որտեղ նախորդ օրը տոնակատարությունն էր. եկեղեցու աստիճաններին հայտնվել էր մանուկ Հիսուսը` ոսկեզօծ հագուստով և միայն մեկ սանդալով: Տիրեց լռություն, ամեն ոք պատկերացնելով Աստծուն` լուռ աղոթում էր: Մորաքույրը լալիս ու ներողություն էր խնդրում: Իսկ Խոսեի սիրտը լի էր ավյունով և սիրով:

Պաուլո Կոելիո

Our Story

17 сентября 2013 года в предводительстве Верховного Патриарха и Католикоса Всех Армян Гарегина Второго и в присутствии Патриарха Московского и всея России Кирилла состоялось торжественное открытие храмового комплекса Российской и Ново-Нахичеванской епархии ААЦ и освящение кафедрального собора Преображения Господня, являющегося самым большим сооружением Армянской Церкви вне территории Армении. Площадь комплекса составляет 25 тыс. кв.м.

Храмовый комплекс включает в себя кафедральный собор Преображения Господня, церковь Сурб Хач (Святого Креста), резиденцию епархии, Гимназию им. Св. Григора Нарекаци, зал торжеств, памятник «Родник братской любви», мемориал, посвященный памяти мучеников Геноцида армян, старинный хачкар XVII века.

На территории расположен также армянский музей «Тапан», открытый по инициативе главы епархии архиепископа Езраса Нерсисяна. Здесь можно увидеть ценные предметы армянского культурного наследия, старинные книги, церковную утварь, шедевры армянских мастеров, оставивших неизгладимый след в истории мирового искусства. Среди них – произведения Ивана Айвазовского, Мартироса Сарьяна, Ерванда Кочара․

Videos (show all)

Ս. Էջմիածնի զանգակատան որմնանկարների վերականգնումը շարունակվում է

Location

Telephone

Address

Олимпийский пр., 9
Moscow
129110
Other Religious Centers in Moscow (show all)
Кафедральный Собор Непорочного Зачатия Пре Кафедральный Собор Непорочного Зачатия Пре
Malaya Gruzinskaya St., 27/13
Moscow, 123557

Кафедральный Собор Непорочного Зачатия Пресвятой Девы Марии (Москва, Россия)

Хусейния Хусейния
Россия, Москва, улица Юных Ленинцев, 16
Moscow, 109263

Шиитская община Москвы

Новоспасский монастырь Новоспасский монастырь
Крестьянская площадь, 10
Moscow, 115172

Официальная страница Новоспасского монастыря — исторического ставропигиального мужского монастыря Русской Православной Церкви

МРОМ Милость МРОМ Милость
ул. Адмирала Лазарева 26
Moscow, 117042

Московская Библейская церковь Московская Библейская церковь
Старосадский переулок 7/10
Moscow, 101000

Объединять людей в общении с Богом и друг другом.

Старый обряд в Русской Церкви. Единоверие Старый обряд в Русской Церкви. Единоверие
Бакунинская 83
Moscow, 105005

Патриарший центр древнерусской богослужебной традиции при Покровском храме в Рубцове. Неофициальная страница. Веб-сайт http://www.oldrpc.ru

Шаарей Кедуша - Shaarey Kedusha Шаарей Кедуша - Shaarey Kedusha
Ул. Девятая рота, д.9
Moscow, 107062

Официальная страница Ешивы Горских евреев Шаарей Кедуша

Jewishbookstore Jbs Jewishbookstore Jbs
2-й Вышеславцев пер., 5а
Moscow, 127018

Русская Библейская церковь Русская Библейская церковь
Михайловский проезд, д. 1, стр. 2
Moscow

Официальное сообщество Русской Библейской церкви (г. Москва)

Евроазиатская богословская семинария Евроазиатская богословская семинария
ул. Поречная, 15. (м.Братиславская), Москва, 109652
Moscow, 109652

New! ВУЗ+Семинария: живи и учись в Семинарии, получая профессию в Москве! Прием заявлений на программу «Миссия в профессии» http://etsem.org/enrollee.html

Христианская церковь "Победа" г. Москва Христианская церковь "Победа" г. Москва
метро Бауманская, улица Большая почтовая 18/20 корпус 18
Moscow, 115211

Это место, где каждый человек может услышать проповедь Слова Божьего, принять Иисуса Христа своим Господом и Спасителем.

Российский объединенный Союз христиан веры Российский объединенный Союз христиан веры
ул. Дубининская, д.17, стр.2
Moscow

Централизованная религиозная организация Российский объединенный Союз христиан веры евангельской (пятидесятников).